Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» փորձեց ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին, սակայն գործարքը ձախողվեց: Լոնդոնյան գրանդը շարունակում է հետաքրքրվել 21-ամյա էկվադորցու նկատմամբ, ինչպես հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» վճռական են տրամադրված ամռանը ձեռք բերելու Կայսեդոյին: Մոյսես Կայսեդոն վերջերս նոր պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում էկվադորցին ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 38 միլիոն եվրո։