Ռոբերտո Ֆիրմինոն կլքի «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ 31-ամյա բրազիլացի հարձակվողը դժվար թե խնդիրներ ունենա նոր ակումբ գտնելու հարցում։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, Ֆիրմինոյին ձեռք բերելու ցանկություն են հայտնել «Բարսելոնան» և «Ինտերը»:

Միաժամանակ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը խոշոր առաջարկ է պատրաստում Ռոբերտո Ֆիրմինոյի համար։ 

Նշենք, որ Ֆիրմինոն ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ նրա գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է։