Տոնի Կրոսն իր ապագայի հետ կապված որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, գերմանացի կիսապաշտպանը որոշել է մնալ «արքայական ակումբում» ու շարունակել կարիերան։ Նա այդ մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը 2 գոլի ևգոլային փոխանցման հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնությունում: