Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյի գործակալ Ժորժե Մենդեշը իր ֆուտբոլիստին առաջարկում է «Բարսելոնային», հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն, անձամբ 27-ամյա իսպանացին, պատրաստ է դիտարկել կատալոնացիների առաջարկը: Նրա պայմանագիրը «Սերուցքայինների» հետ ավարտվում է այս ամառ, ուստի նա այժմ կարող է բանակցել այլ ակումբների հետ:
Այս մրցաշրջանում Ասենսիոն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։