Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրում է առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել հարձակվող Էդեն Ազարի և նրա ներկայացուցիչների հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստվում է 32-ամյա բելգիացուն վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջին անգամ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հունվարի 3-ին Իսպանիայի գավաթի «Կասերենոյի» դեմ խաղում (1:0):