Ջանլուիջի Բուֆֆոնը ասել է, թե երբ կավարտի ֆուտբոլային կարիերան

Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է իր ապագայի մասին:

«Ես  նույնքան եռանդուն եմ, որքան առաջ: 45 տարեկանում դարպասը պաշտպանելը նույնպես հիանալի է: Դեռևս չեմ ցանկանում հեռանալ:

Կլքեմ ֆուտբոլը, երբ «Պարման» կվերադառնա Ա Սերիա: Դա իմ հիմնական նպատակն է»,- Ջիջիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը «Պարմայի» սան է: