PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 19-ամյա տաղանդաշատ հարձակվող Արթուր Սերոբյանի հետ, ով նաև վերջերս վերադարձավ «Արարատ-Արմենիա»։
-Հայաստան-Թուրքիա, կարևոր հանդիպում, բոլորը անհամբերությամբ սպասում են։ Ի՞նչ եք Դուք սպասում այդ խաղից։
Կարծում եմ, որ ֆուտբոլիստները նույնպես անհամբերությամբ սպասում են այդ հանդիպմանը, և սպասում ենք լավ հանդիպում անցկացնել և բոլոր ուժերը ներդնել՝ հաղթանակի հասնելու համար։
-Դուք մեր ընտրանու հավանական տարբերակներից մեկն եք՝ հարձակումն ուժեղացնելու։ Հավաքականի մարզիչները կապ հաստատե՞լ են Ձեզ հետ ու ըստ Ձեզ՝ որը կլինի այդ խաղում մեր հաջողության բանալին։
Այո՛, կապ հաստատել է մարզիչը ինձ հետ։ Կարծում եմ, որ այդ խաղում մեզ կօգնի մեր ուժերի նկատմամբ հավատը և նվիրվածությունը, որպեսզի հասնենք հաղթանակի։
-«Արարատ-Արմենիա» եք վերադարձել։ Ի՞նչ նպատակներ ունեք այս թիմում ու ամռանը սպասենք Եվրոպայում Ձեզ։
Այո՛, վերադարձել եմ իմ ակումբ։ Նպատակներս են ակումբի հետ առաջին հորիզոնականով ելությներս ավարտելը ու օգնել թիմին բարձր մակարդակների հասնելը։ Չեմ կարծում, որ հստակ բան կարող եմ ասել, սակայն մինչև ամառ լավ հանդես գալու դեպքում հնարավոր է տեղափոխվել Եվրոպա։