ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սոցցանցում նոր գրառում է հրապարակել իր վնասվածքի մասին։
«Ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է ֆուտբոլիստը։
Փետրվարի 19-ին կայացած Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4:3) հարձակվողը սալջարդ է ստացել։ 31-ամյա բրազիլացին մոտ օրերս վիրահատության կենթարկվի։
Սպասվում է, որ Նեյմարը կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին 3-4 ամսից։