Լիոնել Մեսսի. «Դրանից հետո չեմպիոն չլինելը կատարյալ խելագարություն էր»

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակչի հիշողություններով։

«Դա շունչ կտրող եզրափակիչ էր: Իսկ հանդիպման սցենարը լրիվ խելագար էր: Մբապպեն եզրափակչում երեք անհավանական գոլ խփեց: Դրանից հետո չեմպիոն չլինելը կատարյալ խելագարություն էր։ Բայց նա արդեն հաղթել է այն և գիտի, թե ինչ է նշանակում լինել աշխարհի չեմպիոն։

Բայց այդ, դա հիանալի եզրափակիչ էր ֆուտբոլի աշխարհի համար: Ես իսկապես ուրախ եմ խաղալ նրա հետ նույն թիմում, և հուսով եմ, որ մենք կարող ենք հիանալի արդյունքների հասնել այստեղ՝ Փարիզում»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Goal-ը: