«ՌԲ Լայպցիգը» մեծ կորուստ ունի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ

«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։

Թիմերը մարտի 14-ին կանցկացնեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը։ Առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի էր՝ 1:1 հաշվով։

25-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի 23-րդ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում ազդրի թեթև վնասվածք է ստացել և փոխարինվել 84-րդ րոպեին։ Թիմը հայտնել է, որ ֆրանսիացին որոշ ժամանակ կբացակայի։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, թիմի լավագույն ռմբարկուի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին կասկածի տակ է։

Մարտի 11-ին «Լայպցիգը» կհանդիպի Գլադբախի «Բորուսիայի» հետ։