Հայտնի է, թե որքան բաց կթողնի Նեյմարը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը աջ կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Ակումբից հայտնել են, որ բժշկական անձնակազմը մասնագետների հետ խորհրդակցելուց հետո բրազիլացուն խորհուրդ է տվել կապանները վերականգնելու վիրահատության ենթարկել՝ հետագայում ռեցիդիվներից խուսափելու համար։

Մոտ օրերս վիրահատությունը տեղի կունենա Դոհայում։ Նեյմարի վերադարձը ընդհանուր խումբ սպասվում է 3 կամ 4 ամսից։

Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: