«Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Յովիչը պատմել է, թե ինչու չի կարողացել խաղալ «Ռեալում»:
«Ես շատ շուտ հեռացա «Այնտրախտից», և երբ եկա «Ռեալ», բոլոր հայացքներն ինձ վրա էին: Շատ դժվար է հարմարվել աշխարհի լավագույն ակումբին։ Վնասվածքների և կորոնավիրուսի պատճառով ես անարդար ճնշման տակ էի։ Դա բավականին տխուր փորձ էր: «Ֆիորենտինայում» ես կարող եմ զարգանալ, մենք ունենք ամեն ինչ այս մրցաշրջանում հաղթելու համար»,- Յովիչի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 63 միլիոն եվրոյի դիմաց: