«Չելսին» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 21-ամյա խորվաթին տեսնում է որպես 38-ամյա Տիագո Սիլվայի փոխարինող։
Գվարդիոլի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։
Գվարդիոլն ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: