Ֆրանսիայի և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին պատմել է իր մտքերը ՊՍԺ-ի աստղային հայրենակից Կիլիան Մբապպեի մասին։
«Կիլիան Մբապպեն արդեն համաշխարհային աստղ է: Կիլիանին սպասում են աշխարհի բոլոր մարզադաշտերում։ Նա ճանաչում է ստացել։ Մբապպեն այսօր և վաղը ֆուտբոլի մարմնացումն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Telefoot-ը։
Այս մրցաշրջանում Մբապեն 30 հանդիպում է անցկացրել փարիզյան գրանդի կազմում՝ դառնալով 30 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ պայմանագրով կապված է մինչև 2025 թվականի ամառ: