«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պարգևատրել է իր ֆուտբոլիստներին Իսպանիայի առաջնությունում «Վալենսիայի» նկատմամբ երեկ տոնած հաղթանակի համար։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այժմ որպես պարգևատրում կստանան երկու հանգստյան օր: Նշենք, որ երեկվա հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ ձեռք է բերվել առաջին խաղակեսում Ռաֆինյա Դիասի խփած գոլի շնորհիվ։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» երկրորդ խաղակեսի մեծ մասը խաղում էր փոքրամասնության կազմում՝ պաշտպան Ռոնալդ Արաուժոյի հեռացման պատճառով։