«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կկարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին։
Հոլանդացի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր դուրս եկել Լա Լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում, սակայն առաջին խաղակեսից հետո նրան փոխարինեց Ֆրանկ Կեսսին։
Լրագրող Ռեշադ Ռահմանի խոսքով՝ վնասվածքի կասկածներն ապարդյուն էին, քանի որ կիսապաշտպանին փոխարինելը միայն խափանման միջոց է։ «Ռեալի» հետ գավաթային խաղից հետո ֆուտբոլիստը հոգնած էր և իրեն լավ չէր զգում, ուստի Չավին որոշեց ռիսկի չդիմել։
Հաջորդ խաղում «Բարսելոնան» կհյուրընկալվի Բիլբաոյի «Ատլետիկին»: Հանդիպումը կկայանա մարտի 12-ին։