«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (7:0):
«Դա անհավանական էր։ Նույնիսկ հանդիպման հենց սկզբում ֆուտբոլը շատ աշխույժ էր՝ ուղղված գրոհներին, ահա թե ինչ է մեզ պետք։ Մենք բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք մրցակցի դեմ, որը հիանալի մարզավիճակում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» սուպեր մրցաշրջան է անցկացնում, ինչը չի կարելի ասել մեր մասին, բայց կոնկրետ մեկ խաղում դա ոչինչ չի նշանակում։ Այսօր մենք ավելի լավ էինք և վաստակեցինք կարևոր երեք միավոր։
Ես չեմ խոսում այն մասին, որ պետք է ջարդուփշուր անել բոլորին, նկատի ունեմ հենց խաղադաշտում գործողությունները։ Ես նույնիսկ չգիտեմ, թե երբ է վերջին անգամ նման խելահեղ հաշիվը հայտնվել մրցաշարային աղյուսակում: Այս հանդիպումն անկասկած կմնա պատմության մեջ և ակնհայտորեն դեռ երկար»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։