Ռոբերտ Լևանդովսկին վերսկսել է մարզումները

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերսկսել է թեթև մարզումները թիմի հիմնական խմբում, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Լեհը վնասվածք էր ստացել փետրվարի 26-ին «Ալմերիայի» հետ խաղում (0:1), իսկ մարտի 2-ին բաց է թողել Իսպանիայի գավաթի «Ռեալի» դեմ խաղը (1:0):

Լևանդովսկին գրեթե լիովին ապաքինվել է, սակայն մարզչական շտաբը չի վտանգի ֆուտբոլիստի առողջությունը կիրակի օրը կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղում։