Նեմանյա Մատիչը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Իտալական «Ռոմայի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է հռոմեական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, գրում է La Gazzetta dello Sport-ը:

Սերբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ ակումբում և աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ: Ակումբը պատրաստ է 34-ամյա ֆուտբոլիստին մեկ տարվա պայմանագիր առաջարկել:

Հիշեցնենք, որ Մատիչը հռոմեական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի հունիսին՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մատիչը մասնակցել է 23 խաղի, խփել մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 4 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: