Տոնի Կրոսը դժգոհ է թիմի մարզահագուստի որակից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դժգոհ է թիի մարզահագուստի որակից։

«Այս մրցաշրջանում մենք կրկին խաղում ենք օձիքով: Կարծես սա ֆուտբոլային համազգեստ չէ, այլ պոլո մարզաշապիկ։

Նման հագուստը պիտանի չէ խաղադաշտում ելույթների համար, անհարմար է դրանով խաղալը, շատ տհաճ է։ Եթե ​​դրա վրա կոճակներ կարեք, մենք կխաղանք շապիկներով»,- ասել է Կրոսը։Մադրիդի «Ռեալը» 23 խաղից 52 միավորով երկրորդն է Լա Լիգայում։ Առաջնության առաջատարը Բարսելոնան է, թիմը 23 տուրում ունի 59 միավոր։