Դիեգո Սիմեոնեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել «Ատլետիկոյի» ղեկին

Երեկ՝ մարտի 4-ին, «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընդունեց «Սևիլիային» Լա լիգայի 24-րդ տուրի խաղում։

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար հանդիպումը 613-րդն էր «ներքնակների» ղեկին բոլոր մրցաշարերում։

Այսպիսով՝ նա գերազանցեց լեգենդար Լուիս Արագոնեսի ռեկորդը և դարձավ «Ատլետիկոյի» պատմության մեջ ամենաերկարակյաց մարզիչը։