Լուկա Յովիչը տվել է իր ֆուտբոլային կուռքերի անունները

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Լուկա Յովիչը, ով այժմ հանդես է գալիս «Ֆիորենտինայում», տվել է իր ֆուտբոլային կուռքերի անունները։

«Իմ գլխավոր կուռքը Զլատան Իբրահիմովիչն է։ Իբրան հսկայական հետք է թողել ֆուտբոլում և շարունակում է մնալ «Միլանի» կարևոր մասնիկը: Իմ կուռքերից եւս մեկը Ռադամել Ֆալկաոն է»,- սերբ հարձակվողի խոսքերն է փոխանցում La Repubblica-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը Իտալիայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Լուկայի գործող աշխատանքային պայմանագիրը ֆլորենցիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: