Աստղային հարձակվող Հարի Քեյնը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Թոթենհեմից»։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, լոնդոնյան ակումբը լուրջ գումար է պահանջում իր առաջատարի համար։ Ակումբը Քեյնի համար ավելի քան 100 մլն ֆունտ (113 մլն եվրո) է պահանջում:
Հարի Քեյնը ներկայումս գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, չնայած «Թոթենհեմը» կնախընտրեր հարձակվողին վաճառել այլ երկրի ակումբի:
2022/2023 մրցաշրջանի 35 խաղում Հարի Քեյնը խփել է 20 գոլ և 4 արդյունավետ փոխանցում կատարել։