Այսօր՝ մարտի 4-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
«Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսն այս խաղում անառիկ է պահել դարպասը։ Բրազիլացին Պրեմիեր Լիգայում իր 100-րդ «չոր» խաղը անցկացրեց 208 հանդիպումներում:
Էդերսոնը 17-րդ դարպասապահն է, ով հասել է այս ցուցանիշին:, միայն Պետր Չեխը (180) և Պեպե Ռեյնան (198) են նման ցուցանիշ գրանցել ավելի քիչ խաղեր անցկացնելով: