Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի «Բետիսի» դեմ հանդիպումը։
Լրագրող Խորխե Պիկոնի խոսքով՝ խորվաթն այսօր չի մարզվել թիմի հետ։ Գլխավոր մարզիչ Կարռլո Անչելոտտին կիսապաշտպանին հանգիստ է տվել, ինչի պատճառով Մոդրիչը վաղը չի խաղա «Բետիսի» հետ։
Նշենք, որ Մոդրիչի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կշարունակի համագործակցությունը կիսապաշտպանի հետ։