Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Ամռանը մենք կփորձենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հիմա դրա ժամանակը չէ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ ԱլեքսանդրԱռնոլդը կարծում է, որ այժմ ժամանակը չէ պարզելու այս մրցաշրջանում թիմի անհաջողության պատճառները:

«Ամռանը մենք կփորձենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հիմա դրա ժամանակը չէ: Քանի որմրցաշրջանը զարգանում է, դժվար է հասկանալ պատճառը, քանի որ դուք ապրում եք զբաղված գրաֆիկով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Նշենք, որ «Լիվերպուլը» ԱՊԼի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է գտնվում: