Ինչպես հայտնում է Goal-ը, Կեյտան չի ցանկանում երկարաձգել անգլիական ակումբի հետպայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին, և հետաքրքրված է Բունդեսլիգա վերադառնալով։ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լայպցիգը» և «Բորուսիան»։
Դորտմունդյան ակումբում Կեյտաին դիտարկում են որպես Ջուդ Բելինգհեմի հավանական փոխարինող։
Կիսապաշտպանի աշխատավարձը նոր ակումբում պետք է կազմի տարեկան մոտ 7 միլիոն եվրո։ Կեյտան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին «Լայպցիգից»:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։