Յուրգեն Կլոպ. «Ամբողջ աշխարհը դիտելու է «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Ամբողջ աշխարհը դիտելու է «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Ես նույնպես միշտ անհամբեր սպասում եմ այս դիմակայությանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեզանից շատ ավելի լավ մրցաշրջան է անցկացնում, բայց դա նրանց հաղթանակ չի երաշխավորում առաջիկա խաղում:

Սա հենց այն է, ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս ֆուտբոլում»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը։