Լուկա Մոդրիչ. «Պետք է հանգիստ լինենք և հույս ունենանք՝ հաղթել պատասխան խաղում»

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:1).

«Այսօր մենք լավ խաղացինք։ Ցավոք սրտի, առջևում դիպուկությունը չհերիքեց, չնայած մի քանի հնարավորություններ ստեղծեցինք:

Կարծում եմ՝ մենք բավականին լավ խաղացինք։ Ափսոս, որ մեզ չհաջողվեց գոնե մեկ գոլ խփել ու ոչ-ոքիի հասնել։

Պետք է հանգիստ լինենք և հույս ունենանք՝ հաղթել պատասխան խաղում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում As-ը: