Հական Չալխանօղլու. «Սա յուրահատուկ ակումբ է»

«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալխանօղլուն հայտարարել է, որ կերկարաձգի պայմանագիրը «ներաձուրիների» հետ։

«Ես հպարտ եմ, որ մնում եմ «Ինտերում». Ցանկանում եմ շարունակել խաղալ այստեղ։ Սա յուրահատուկ ակումբ է»,- ֆուտոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։

Այս մրցաշրջանում Չալհանօղլուն իտալական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: