«Չելսիի» ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Լիվերպուլում»

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, 24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիից» աշխատավարձ է ստանում թիմի գլխավոր աստղերի մակարդակով, ակումբը դեռ պատրաստ չէ կատարել այս պահանջը։ Պրեմիեր Լիգայի մյուս ակումբները պլանավորում են օգտվել ստեղծված իրավիճակից, իսկ «Լիվերպուլը» համարվում է Մաունթի համար պայքարի ֆավորիտը։ «Լիվերպուլի» ղեկավարները վստահ են, որ կարող են համոզել անգլիացուն միանալ իրենց։

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։