Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Դաիչի Կամադայի ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիան», ամենայն հավանականությամբ, ամռանը ձեռք կբերի «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նրա խոսքով՝ «մեղուները» բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագրի  կնքման վերաբերյալ։

Ֆուտբոլիստը կմիանա Դորտմունդյան ակումբին անվճար, քանի որ «Այնտրախտի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում Կամադան ֆրանկֆուրտյան ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: