«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է կարիերան շարունակել մալազիական «Ջոհոր Դարուլ Թաքսիմ» ակումբում, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ մալազիական գրանդը ցանկանում է պայմանագիր կնքել կոլումբիացու հետ, ում պայմանագրի ժամկետն իսպանական թիմի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
Անձամբ՝ Ռադամելը, պատրաստ է տեղափոխվել մալազիական թիմ։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կոլումբիացին «Ռայո Վալեկանոյի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։