Մադրիդի «Ռեալը» այլընտրանք է գտել Ջուդ Բելինգհեմին:
Մադրիդի «Ռեալը» դեռևս դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին որպես պլան Ա ամառային ձեռքբերման համար, սակայն Դորտմունդի «Բորուսիան» 150 միլիոն եվրո է պահանջում 19-ամյա ֆուտբոլիստի համար: Բացի այդ, այլ բարձրակարգ ակումբներ հավակնում են առաջինը գնել խաղացողին:
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, «կապտանռնագույնները» դիտարկում են «Սելտայի» կիսապաշտպան Գաբրիել Վեյգայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
20-ամյա իսպանացու հրաժարագինը Վիգոյում 40 մլն եվրո է, սակայն Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ վճարել դրանք և վստահ է, որ կարող է ավելի ցածր գումարով տրանսֆերի շուրջ բանակցել։