«Բարսելոնայի» ֆուտբոլիստի մասնակցությունը Էլ-Կլասիկոյում հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ Անդրեաս Քրիստենսենը առողջական խնդիրներ ունի։

«Բարսելոնայի» 26-ամյա պաշտպանը Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի Էլ-Կլասիկոյի նախօրեին մարզվել է ընդամենը 15 րոպե։

Դանիացին վնասել է կոճը Լա լիգայում «Ալմերիայի» հետ խաղում (0:1): Նրա հայտնվելը «Ռեալի» դեմ մեկնարկային կազմում կասկածի տակ է, որոշումը կկայացվի հինգշաբթի օրը՝ խաղի օրը։