Կառլո Անչելոտտին խոսել է The Best մրցանակաբաշխության արդյունքների մասին։
ՖԻՖԱ-ի վարկածով անցած տարվա լավագույն խաղացողի, դարպասապահի և մարզչի մրցանակները ստացել են Արգենտինայի հավաքականի ներկայացուցիչներ Լիոնել Մեսսին, Էմիլիանո Մարտինեսը և Լիոնել Սկալոնին։
«Մեզ համար դա այնքան էլ կարևոր չէ։ Արգենտինան արժանիորեն հաղթեց աշխարհի առաջնությունում։ Նորմալ է, որ այս մրցանակները շահել են Մեսսին, Էմիլիանոն, Սկալոնին։
Դա իմ ուշադրությունը չգրավեց, նորմալ է, որ այս խաղացողները լավագույն եռյակում էին։ Չեմ կարող ընտրել լավագույն եռյակը, շահերի բախում ունեմ։ Բայց ես վստահ եմ, որ նրանք Մադրիդից են»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։