Աշրաֆ Հաքիմիի փաստաբանը կեղծ է անվանել խաղացողի նկատմամբ բռնաբարության մեղադրանքները:
Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի պաշտպանը մեղադրվում է բռնաբարության մեջ։ 24-ամյա աղջիկը պատմել է, որ ֆուտբոլիստն առանց իր համաձայնության փորձել է սիրով զբաղվել իր հետ։
«Մեղադրանքները սուտ են.։Աշրաֆը հանգիստ է և ոչինչ չի արել»,- ասել է Ֆանի Քոլինը: