«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի 1/2-րդ եզրափակչի առաջին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է հարձակվող Անսու Ֆաթիի մարզավիճակի մասին։
«Ֆաթին իրեն լավ է զգում, նա մարզվել է ընդհանուր խմբում: Նա կապտուկ ուներ, բայց հիմա ապաքինվել է, ուրախ և մոտիվացված տեսք ունի:
Նա շատ կարևոր է թիմի համար», – Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը: