Խվիչա Կվարացխելիան գրավել է եվրոպական թոփ ակումբների ուշադրությունը

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան գրավել է եվրոպական թոփ ակումբների ուշադրությունը։

Ինչպես հայտնում է CBS Sports-ը, «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը» ուշադիր հետևում են 22-ամյա ֆուտբոլիստի խաղին:

Նրանով հետաքրքրված են նաև ՊՍԺն և Մադրիդի «Ռեալը»:

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» չի ցանկանում բաց թողնել ակումբի երկու առաջատարներ Վիկտոր Օսիմհենին և Կվարացխելիային։

Վրացի ֆուտբոլիստը դեռ չի դիտարկում ակումբից հեռանալու տարբերակը:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։