Գլեյսոն Բրեմերը խոսել է Ա Սերիայում «Յուվենտուսի»՝ «Տորինոյի» նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակից հետո։
«Մենք լավ խաղ ցուցադրեցինք։ Սկսեցինք, սակայն, ոչ լավագույն ձևով, բայց ի վերջո հաղթեցինք, և սա է գլխավորը։ Դերբին յուրահատուկ հանդիպում է։
Երկրորդ բաց թողած գոլի դրվագում կարող էի ավելի լավ խաղալ, բայց ամենակարևորը հաղթանակն է։
Մենք խաղադաշտում ապացուցում ենք, որ կարող ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։ Տեսականորեն մենք ունենք 50 միավոր (15 միավոր հանվել է «Յուվենտուսից»), բայց մեզ մնում է միայն կենտրոնանալ մեր խաղի վրա և հաղթել յուրաքանչյուր խաղում»,- ասել է «Յուվենտուսի» պաշտպանը: