Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ հանդիպման մասին

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդուն FIFA The Best մրցանակաբաշխության ժամանակ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ հանդիպման մասին։

«Ես ողջունեցի Կիլիանին, մենք մի փոքր զրուցեցինք: Մբապպեն յուրահատուկ տղա է, և ամեն անգամ, երբ տեսնում ենք միմյանց, լավ ենք շփվում։ Ես ուրախ եմ տեսնել նրան: Կարծում եմ, որ Մբապպեն արդեն մի քանի տարի է, ինչ հիանալի ֆուտբոլիստ է, որն ունի ակնառու տաղանդ։ Մբապպեն առաջինը կհասնի նրան, ինչին հասել են Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Նշենք, որ 24-ամյա Մբապպեն ճանաչվել է 2022 թվականի ՖԻՖԱ-ի տարվա բոլոր աստղերի թիմը և զբաղեցրել երկրորդ տեղը տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ։ Արգենտինայի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։