Ալեքս Ֆերգյուսոն. «Նա հրաշալի աշխատանք է կատարում թիմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Էրիկ տեն Հագի աշխատանքը մանկունյանական ակումբում։

«Էրիկը ճիշտ ուղու վրա է: Նա հրաշալի աշխատանք է կատարում թիմում: Կարծում եմ, որ նա դեռ շատ տիտղոսներ կնվաճի»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

ԱՊԼ-ում անցկացրած 24 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 49 միավոր և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։