Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել տարվա լավագույն խաղացողին նվիրված ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել տարվա լավագույն խաղացողին նվիրված ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը։

Հարձակվողը, ով Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է եկել ԱԱ-2022-ին՝ ավագի թեւկապով, չի հայտնվում The Best անվանակարգերում ընտրողների ցուցակներում։ Պաշտպան Պեպեն հարցմանը մասնակցել է որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ։

«Պորտուի» խաղացողն առաջին տեղը զիջել է Կիլիան Մբապպեին, երկրորդը՝ Լուկա Մոդրիչին, իսկ երրորդը՝ Կարիմ Բենզեմային։

«Տարվա լավագույն խաղացող» մրցանակը ստացել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։