Դավիդ դե Խեան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը Անգլիայի Լիգայի գավաթում.
Եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»: Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» 181-րդ հանդիպումն անցկացրեց առանց գոլ բաց թողնելու՝ այս ցուցանիշով գերազանցելով Պետեր Շմեյխելին։
«Հոյակապ էր։ Դժվար է նկարագրել, և ես հուզված եմ, քանի որ այդքան երկար ժամանակ չէի նվաճել գավաթ: Ուրախ եմ երկրպագուների համար.
Մենք խաղացինք մի քանի եզրափակիչներում, բայց պարտվեցինք, ուստի այս անգամ գիտեինք, որ պետք է հաղթենք: Մեզ դժվարին մրցակից էր սպասվում, բայց ես շատ հպարտ եմ թիմով։ Մենք երեք օրից խաղ ունենք և պետք է կենտրոնանանք:
Ես այստեղ եմ երկար ժամանակ, և դա ինձ համար մեծ նշանակություն ունի: Մենք դեռ մասնակցում ենք երեք մրցաշարերի և ավելի շատ գավաթներ նվաճելու հնարավորություն ունենք։ Գիտեմ, որ թիմի մտածելակերպն ուղղված է հաղթելուն։
Եզրափակչում հաղթելը Պետեր Շմեյխելի ռեկորդը գերազանցելը անհավանական է: Ես սիրում եմ այս թիմը, և սա հիանալի պահ է: Մենք հաղթում ենք խաղերը, և նրանք, ովքեր մնում են պահեստայինների նստարանին, նույնպես ազդեցություն ունեն: Մենք պետք է շարունակենք թափը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը BBC Radio 5-ի եթերում: