«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
«Ծեր տիկնոջ» ղեկավարները դանիացուն դիտարկում են որպես սերբ Դուշան Վլահովիչին փոխարինող։
Բացի թուրինյան գրանդից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի երկու բարձրակարգ ակումբներ՝ «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: