Կազեմիրոն 100 տոկոսանոց արդյունք ունի այս ցուցանիշով

Կազեմիրոն հաղթել է իր բոլոր 9 եզրափակիչներում:

Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:

Բրազիլացի կիսապաշտպանի համար սա առաջին եզրափակիչն է և առաջին գավաթը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Մինչ այդ, «Ռեալում» հանդես գալու ժամանակ Կազեմիրոն հաղթել է 8 եզրափակիչներից 8-ում՝ 4 Չեմպիոնների լիգա, 3 Աշխարհի ակումբային առաջնություն և Իսպանիայի գավաթ՝ բացառությամբ սուպերգավաթների։