«Միլանը» նման ցուցանիշ գրանցել էր 2018 թվականին

Միլանը 4 հանդիպում անընդմեջ հաղթանակ տարավ՝ չընդունելով ոչ մի գնդակ։

Ա Սերիայի 24-րդ տուրում «ռոսոներիները» 2:0 հաշվով հաղթեցին «Ատալանտային»՝ հաղթական շարքը հասցնելով 4 հանդիպման բոլոր մրցաշարերում: «Միլանը» դարպասը անառիկ է պահել իր վերջին չորս հանդիպումներում: Նախկինում մարզիչ Ստեֆանո Պիոլիի թիմը Ա Սերիայում հաղթել էր «Տորինոյին» (1:0) և «Մոնցային» (2:0), ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում «Թոթենհեմին» (1:0):

«Միլանի» վերջին նման շարքը եղել է 2018 թվականի փետրվարին, երբ թիմը հաղթել է 5 անընդմեջ խաղում՝ երեքը Ա Սերիայում և երկուսը՝ Եվրոպա Լիգայում։