Ստեֆանո Պիոլին իր կարիերայում ռեկորդ է գրանցել

Ա Սերիայի 24-րդ տուրում «Միլանը» հաղթեց «Ատալանտային» (2-0):

Ստեֆանո Պիոլին իր կարիերայի 800-րդ հանդիպումն է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ որպես գլխավոր մարզիչ, որից 169-ը՝ ռոսոներիների կազմում:

57-ամյա իտալացին հայտնի է նաև «Ֆիորենտինայի», «Ինտերի», «Լացիոյի», «Բոլոնիայի», «Պալերմոյի», «Կիևոյի», «Սասուոլոյի» և այլ ակումբների հետ աշխատանքով։