Ընդհատվեց «Բարսելոնայի» գոլ խփելու շարքը

«Բարսելոնան» առաջին անգամ գոլ չի խփում վերջին 20 խաղից։

Լա լիգայի 23-րդ տուրի «Ալմերիայի» դեմ հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 0։1 հաշվով։ Մինչ այս «Բարսելոնան» բոլոր մրցաշարերում գոլի հեղինակ էր դարձել 19 խաղում անընդմեջ։

Վերջին հանդիպումը, որում «Բարսելոնան» չկարողացավ գոլ խփել, հոկտեմբերի 26-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բավարիայի» հետ հանդիպումն էր (0:3):