Լաուտարո Մարտինեսը քննադատել է «Ինտերին» «Բոլոնիայից» կրած պարտությունից հետո (0:1)։
Ա Սերիայի 24-րդ տուրից հետո «Ինտերը», որը երկրորդն է աղյուսակում, 18 միավորով զիջում է «Նապոլիին»:
«Այսպես «Ինտերը» ոչնչի չի հասնի։ Մենք պետք է ավելի կայուն լինենք։ Մենք հիանալի խաղ անցկացրինք Չեմպիոնների Լիգայում, դրական էներգիա ստացանք և պետք է լավ հանդիպում անցկացնեինք այստեղ։
Հարկավոր է հանգիստ գործել, աշխատել, այլապես, ինչպես ասացի, ոչնչի չենք հասնի։
Այն, ինչ ասել եմ իմ թիմակիցներին, կմնա հանդերձարանում։ Մեզ 18 միավոր է բաժանում «Նապոլիից»։ Ինչ-որ բան այն չէ։ Պետք է շատ աշխատենք՝ ես, թիմը և մարզիչը»,- ասել է «Ինտերի» հարձակվողը Sky Sport-ի եթերում: